ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին․ Զախարովա
ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են։ ՌԴ-ի և Հայաստանի ՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց նրանց անխոնջ ենթարկում է Արևմուտքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է Օ'Բրայենի մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական փոփոխությունների հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» սարքելու ձգտումը, որն իրականում տեղի ունեցածի հետ ոչ մի ընդհանուր բան չունի», – ասել Է Զախարովան:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դարերով ձևավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց անխոնջ ենթարկում է Արևմուտքը:
«Պատմության ընթացքում մենք բազմիցս օգնության ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Իսկ ԱՄՆ-ն, նրա խոսքով, Հարավային Կովկասում ձգտում է ստորադասել պետական կառավարման համակարգը, վերահսկել ռեսուրսային բազան և օգտագործել տարանցման ներուժը:
Հիշեցնենք՝ ավեի վաղ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...