Բայդենը նախազգուշացրել է՝ Թրամփը պատրաստվում է կրկին վիճարկել ընտրությունների արդյունքները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ չէ, որ երկրում իշխանության խաղաղ փոխանցում կլինի, եթե հանրապետական Դոնալդ Թրամփը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պարտվի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին։ Որպես իր մտահոգության հիմնավորում Բայդենը մեջբերել է Թրամփի հայտարարություններն այն մասին, որ «եթե ինքը պարտվի, ապա ընտրությունները գողացված են լինելու»։ Այս մասին գրում է cnn.com-ը:
Ջո Բայդենը՝ մեջբերելով ԱՄՆ նախկին նախագահին, ասել է․ «Նա լուրջ է խոսում, բայց մենք նրան լուրջ չենք վերաբերվում... բոլոր խոսքերն այն մասին, որ «եթե մենք պարտվենք, արյունահեղություն կլինի, գողացված ընտրություններ կլինեն»»։
Դոնալդ Թրամփը մարտին նախազգուշացրել էր, որ եթե նա պարտվի 2024 թվականի ընտրություններում, դա «արյունահեղություն» կլինի ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության և երկրի համար. Բայդենը և նրա նախընտրական շտաբն արագորեն արձագանքել էին՝ պնդելով, որ նախկին նախագահը քաղաքական բռնություն է հրահրում:
Բայդենը նախազգուշացրել է, որ Թրամփը պատրաստվում է կրկին վիճարկել ընտրությունների արդյունքները նոյեմբերին, ինչպես դա արեց 2020 թվականին:
Բայդենը ընդգծել է․ «Դու չես կարող սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ հաղթում ես»։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...