Պաղեստինը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ․ Աբաս
Խաղաղության համաժողովի շրջանակում Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ բանակցել վերջնական կարգավիճակի շուրջ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
«Պաղեստինի պետությունը ձևավորել է քաղաքական տեսլական և ճանապարհային քարտեզ է մշակել, որը հավանության է արժանացրել արաբական վեց պետության խումբը, և որը ներկայացվել է ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ ԱԽ անդամների քննարկմանը։ Դրա հիմքում համընդգրկուն քաղաքական որոշում է, որը ենթադրում է Գազայի հատվածում իսրայելական ներկայության դադարեցում»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ ներկայացված որոշումը ենթադրում է «իսրայելական կողմի հետ բանակցություններ վերջնական կարգավիճակի շուրջ՝ խաղաղության միջազգային համաժողովի շրջանակում՝ որոշակի ժամանակային գրաֆիկով և տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի մշակմամբ»։
Աբասը նշել է, որ այդ որոշման շրջանակում Պաղեստինի ազգային վարչակազմը պատրաստ է իրականացնել իր գործառույթները Գազայի հատվածի տարածքում և պահանջում է դադարեցնել Իսրայելի կողմից բոլոր միակողմանի թշնամական գործողությունները Հորդանան գետի արևմտյան ափին ու Երուսաղեմում:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...