Խոսքը հերթական ահաբեկչական գործողության մասին է․ Զախարովա
Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հերթական ահաբեկչական գործողություն է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։
«Ես պարզապես կհիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը, խոսքը հերթական ահաբեկչական գործողության մասին է։ Այն ակնհայտորեն ուղղված է խաղաղ բնակչության դեմ, քաղաքացիական բնակչության դեմ» - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչը։
Վերջինիս խոսքով՝ այս իրավիճակում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։
Հիշեցնենք` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շուրջ 300 զինյալով և զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...