Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Իսմայիլ Հանիայի սպանությանը իր մասնակցության մասին․ WP
Իսրայելական կողմը «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության մասին հաղորդագրություններից անմիջապես հետո ԱՄՆ-ին տեղեկացրել է նրա սպանությանը իր մասնակցության մասին։ Այս մասին գրում է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ընդ որում, նշվում է, որ Իսրայելը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել նրա մահը:
Պարբերականի զրուցակիցների տեղեկությունների համաձայն՝ շարժման քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրին ամերիկացի պաշտոնյաներն արձագանքել են «զարմանքով և վրդովմունքով»:
Ընդ որում, Վաշինգտոնը Իսմայիլ Հանիայի մահը գնահատել է որպես Գազայի հատվածում հրադադարի համար բանակցությունների ուղղությամբ գործադրված ջանքերի լուրջ հետընթաց: Պարբերականը նշում է, որ մինչ նրա մահը ամերիկացի պաշտոնյաները կարծում էին, որ հաջողություններ են գրանցել այդ ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Իսմայիլ Հանիան սպանվել Է Թեհրանում հուլիսի 31-ին։ Նա Իրան էր ժամանել Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանանին հայտարարել է, որ գերատեսչությունը Իսրայելին կասկածում է «ՀԱՄԱՍ» - ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության մեջ: Իսրայելն իր մասնակցությունը չի հաստատել և չի հերքել։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «խիստ պատիժ» է խոստացել «ՀԱՄԱՍ» - ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան համար:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...