Հայտնի է, թե Սնուփ Դոգը օրական որքան գումար է վաստակում Փարիզի Օլիմպիական խաղերում

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի իսկական հաղթողը Սնուփ Դոգն է։ 52-ամյա ռեփերը, ում իսկական անունը Քելվին Բրոադուս կրտսեր է, լիովին հավատարիմ է NBC-ի հատուկ թղթակցի իր աշխատանքին, բայց դա էժան չի տրվում, գրում է Robb Report-ը։


Նյու Յորքի վենչուրային կապիտալիստ Հենրի Լ. ՄաքՆամարան սոցիալական ցանցերում կիսվել է այն ամենով, ինչ լսել է Սնուփ Դոգի ենթադրյալ վեցանիշ վճարման մասին:


Նա հայտնել է, որ NBC-ի ղեկավարն ընթրիքի ժամանակ իրեն ասել է, որ Սնուփ Դոգը «օրական 500,000 դոլար է ստանում (գումարած ծախսերը) Օլիմպիական խաղերի արշավի համար»:


Թեեւ հաղորդավարի այս աշխատանքը կարճաժամկետ է, ռեփերը կարող է վաստակել մոտ 9 միլիոն դոլար, եթե նա մնա Օլիմպիական խաղերի ամբողջ ընթացքում՝ 17 օր:


Սնուփ Դոգն իր օլիմպիական գործողությունները մեկնարկել բացման արարողության ժամանակ՝ ջահը տանելով Սեն Դենիսի փողոցներով: Հիփ-հոփի խորհրդանիշը շարունակում է գլխավորել խաղերը․ նրան նկատել են ԱՄՆ-ի մարմնամարզության կանանց թիմի հետ պարելիս:


Երաժշտական ​​մագնատը նաեւ ոսկե մեդալի արժանի կերպարներ է ստեղծել քաղաքում գտնվելու ժամանակ: Վերջերս նա եւ իր լավագույն ընկերուհի Մարթա Ստյուարտը հեղեղեցին համացանցը՝ ձիասպորտի մրցույթին համապատասխան հանդերձանքով ներկայանալով: Նա նաեւ կրել է կարմիր, սպիտակ եւ կապույտ մարզահագուստներ, ինչպես նաեւ հատուկ ստեղծագործություններ, ինչպիսիք են տարբեր մարզիկների դեմքերով շապիկները:

Պատահարներ