ԱՄՆ-ում «Դեբի» փոթորկի հետևանքով առնվազն չորս մարդ Է զոհվել

Առնվազն չորս մարդ Է զոհվել, շուրջ 160 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության այն բանից հետո, երբ «Դեբի» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի արեւելյան ափ, հաղորդում է NBC հեռուստաալիքը:



«Երեկ ուշ երեկոյան Ֆլորիդա նահանգի Դիքսի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երկու մարդ Է զոհվել, այդ թվում՝ 12-ամյա տղա, ինչի հետեւանքով «Դեբիի» զոհերի թիվը հասել է առնվազն 4 - ի», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:


Հաղորդվում է, որ Ֆլորիդայում և Ջորջիայում ավելի քան 158 հազար մարդ առանց Էլեկտրականության Է մնացել:


Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը արտակարգ դրություն Է հայտարարել նահանգի 61 շրջաններում:


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հավանությունն է տվել Հարավային Կարոլինայի նահանգապետի՝ նահանգում արտակարգ դրություն մտցնելու խնդրանքին:


Ավելի վաղ ԱՄՆ փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC) հայտնել էր, որ «Դեբի» արեւադարձային փոթորիկն ուժեղացել է մինչեւ փոթորկի մակարդակի՝ հասնելով ժամում 120 կիլոմետր արագության: Փոթորիկն արդեն հասել Է Ֆլորիդայի ափերին, և փոթորկի նախազգուշացումը գործում է նաև Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների ափամերձ հատվածում:

Պատահարներ