ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անհավանական կադրեր Սիցիլիայից` կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը

Էտնա հրաբխի ժայթքումից հետո ծխի սյունը բարձրացել է մի քանի կիլոմետր, իսկ մոխրի խիտ ամպը ծածկել է քաղաքներն ու գյուղերը:

Իտալական Սիցիլիա կղզում երեկ կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը, Վորագինի խառնարանից լավայի շատրվան է դուրս եկել, որի հոսանքը մղվել է ցած։

Ծխի սյունը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը, որը գտնվում է հրաբխի ստորոտում։ Բազմաթիվ չվերթեր չեղարկվել կամ ուղղվել են այլ օդանավակայաններ։ Մոխիրը ծածկել է տներն ու ճանապարհները։ Երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտը վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարել:

Այս ամառվա ընթացքում հրաբուխը, որն ունի ավելի քան 200 խառնարան, արդեն մի քանի անգամ ժայթքել է։ Չնայած Էտնայի ակտիվությանը` 19-րդ դարի սկզբից լավան չի հասել մոտակա բնակավայրեր։

Էտնան Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխն է։ Այն զբաղեցնումէ 1200 քառակուսի կիլոմետր տարածք՝ այս ցուցանիշով գրեթե 2,5 անգամ գերազանցելով իր ամենամոտ «մրցակցին»՝ Վեզուվին։



Պատահարներ