Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Չելյաբինսկում կայծակը դիպել է կնոջ ուսին և դուրս եկել ոտքի միջով
Alya B.
Կայծակը հարվածել է Եկատերինբուրգի բնակչուհուն, որը հանգստանում էր Չելյաբինսկի մարզում։ Այս մասին տեղեկացնում է E1.ru-ն:
37-ամյա տուժածի ամուսնու՝ Վադիմի խոսքով՝ հուլիսի 20-ին իր կինը մեկնել է Միասս՝ Տուրգոյակ լճում ընկերուհիների հետ հանգստանալու։ Տղամարդը կապի մեջ է եղել կնոջ հետ, բայց հետո նրան հայտնել են, որ Անաստասիան վերակենդանացման բաժանմունքում է։
Ամուսինը նշում է, որ կայծակը դիպել է Անաստասիայի ուսին և դուրս եկել ոտքի միջով։ Տուժածին հետազոտած բժիշկներից մեկը հայտնել է, որ իր 30-ամյա պրակտիկայում նման դեպքեր չեն եղել, եւ «դրանից հետո» ոչ ոք ողջ չի մնում:
Օրերս կինը դուրս է եկել կոմայից, եւս երկու-երեք ամիս և կանցնի նախկին կյանքին, նշում են բժիշկները:

Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Alya B.
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Alya B.
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Alya B.
Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտել
Alya B.