Հասարակություն
Հանրահայտ ռեժիսոր Դևիդ Լինչը անբուժելի հիվանդ է. հայտնի է պատճառը
Alya B.
Ամերիկացի հանրահայտ կինոգործիչ և ռեժիսոր Դևիդ Լինչը հայտնել է, որ անբուժելի հիվանդ է թոքերի էմֆիզեմայով, որը զարգացել է ծխելու պատճառով
Հիվանդության պատճառով Լինչը չի կարողանում երկար ժամանակով տնից դուրս գալ։ Նրա խոսքով՝ ինքը կարող է կարճ տարածություններ հատել, մինչեւ «թթվածինը սպառվի»։
«Ես էմֆիզեմա ունեմ երկար ժամանակ ծխելու պատճառով։ Ես շղթայված եմ տանը՝ ուզեմ, թե չուզեմ։ Ինձ համար վտանգավոր է հիվանդանալը, նույնիսկ մրսածությամբ վարակվելը», - ասաց նա։
78-ամյա ռեժիսորը ստիպված է եղել թողնել ծխելը։
Լինչը հայտարարել է, որ եթե որոշի նորից ֆիլմ նկարահանել, ստիպված կլինի դա անել հեռակա կարգով։ «Բայց ես դա շատ չէի ցանկանա», — ավելացրեց ռեժիսորը:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Alya B.
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Alya B.
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Alya B.
Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտել
Alya B.