Մադուրոն Մասկին մեղադրել Է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի մեջ
Աջակողմյան ֆաշիստները, ինչպիսին է ամերիկացի գործարար Իլոն Մասկը, կանգնած են Վենեսուելայում պետական հեղաշրջման անհաջող փորձի հետևում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև զուգահեռ է անցկացրել 2019 թվականի իրադարձությունների հետ, երբ որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ճանաչել են ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին: Մադուրոյի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է Վենեսուելայում բեմադրել «այդ ֆիլմի երկրորդ մասը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող պետական հեղաշրջում է և <...> աջակողմյան ֆաշիստներ, ինչպիսիք են Իլոն Մասկը և (Արգենտինայի նախագահ Խավիեր) Միլեյը։ Ընտրարշավն օգտագործեցին՝ փորձելով նոր ուժ ստեղծել։ Մի կողմից՝ հանցագործ, մյուս կողմից՝ վենեսուելացիներ, ընդդիմադիրներ»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ Մասկը, որն ընդունել էր Մադուրոյի մենամարտի մարտահրավերը, հայտարարել էր, որ Վենեսուելայի առաջնորդին կտանի Կուբայի Գուանտանամո: Վերջինս գործարարին հրավիրել է մենամարտելու Բոլիվարյան Հանրապետության տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն․ «Հետք»
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու...
Պետդեպը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ձեռնպահ է մնացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավ...