Դա կհանգեցնի լարվածության հետագա սրման․ ՌԴ ԱԳՆ
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի գլխավոր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը «միանգամայն անընդունելի քաղաքական սպանություն է», ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
«Սա միանգամայն անընդունելի քաղաքական սպանություն է, և դա կհանգեցնի լարվածության հետագա սրման», - ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Հիշեցնենք, որ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաքի իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։
«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել և շրջանցել ՌԴ-ն, Չինաստանը
ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով...
Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքե...