ՌԴ-ից պատասխանել են ԱՄՆ-ից հնչող մեղադրանքներին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան ազգային հետախուզության հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը փորձում են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նրա խոսքով՝ Մոսկվան կտրականապես հերքում է նման մեղադրանքները։
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն ընտրությունների վրա ազդելու փորձի վերաբերյալ անհեթեթ են: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հանրապետականներն ու դեմոկրատները քաղաքական պայքարի ընթացքում շահագործում են ՌԴ-ի և Վլադիմիր Պուտինի գործոնները, սակայն մամուլի քարտուղարը հավելել է, որ Մոսկվայում դրան սովոր են։
Նրա խոսքով՝ նման մեղադրանքների հեղինակները հետեւում են թշնամիներ փնտրելու միտումներին։
«Իսկ ավելի լավ թշնամի, քան Ռուսաստանը, ամերիկացիները չեն կարող պատկերացնել», - ասել է Պեսկովը:
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ում անցած ընտրություններից հետո տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել իրավապահ մարմիններում, հատուկ ծառայություններում խմբեր ստեղծելու համար՝ ռուսական միջամտության հետ կապված իրավիճակին հետևելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբ...
ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել և շրջանցել ՌԴ-ն, Չինաստանը
ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով...
Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքե...