Միակ երկիրն է, որը ձգտում է իր անվտանգությունն ապահովել ագրեսիայի և օտար հողերի զավթման միջոցով․ Էրդողան
Օրենքն անտեսող Իսրայել պետությունն այսօր վտանգ է ներկայացնում ոչ միայն Պաղեստինի և Լիբանանի, այլև ողջ մարդկության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության միջոցառմանը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թել Ավիվի գործողությունները ռիսկեր են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար:
«Եվս քանի հազար երեխա պետք է զոհվի, որպեսզի գիտակցվի, որ Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը սպառնում է ողջ տարածաշրջանին։ Իսրայելը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ձգտում է իր անվտանգությունն ապահովել ագրեսիայի, կոտորածի և օտար հողերի զավթման միջոցով»,-ասել է նա։
Պետության ղեկավարը կրկին ընդգծել է, որ Արեւմուտքի երկրներն անտեսում են խաղաղ պաղեստինցիների դեմ իսրայելական բանակի հանցագործությունները:
«Արևմտյան առաջնորդներն ու կազմակերպությունները, որոնց պարտականությունն է ապահովել միջազգային անվտանգությունը, հեռվից հետևում են Գազայում գրեթե 300 օրվա ընթացքում կատարված վայրագություններին»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Թուրքիայի նախագահը Իսրայելին անվանել է որպես ահաբեկչական կազմակերպություն հանդես եկող երկիր:
Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել համատեղ ջանքերով անհապաղ դադարեցնել Գազայում Իսրայելի կողմից իրականացվող «ցեղասպանությունը, դաժանությունն ու բարբարոսությունը», «քանի դեռ շատ ուշ չէ»:
Թուրքիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորելը:
«Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ կազմակերպված անբարոյականությունը կրկին ցույց տվեց սպառնալիքի չափը, որին մենք բախվում ենք։ Փարիզում տեղի ունեցած խայտառակ տեսարանը մեզ վիրավորել է այնպես, ինչպես կաթոլիկ և քրիստոնյա աշխարհը»,-ասել է նա։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Օլիմպիադայի բացման ժամանակ «քրիստոնեական աշխարհի դեմ կատարված անբարոյականությունը»:
Նախագահ Էրդողանը Փարիզի Օլիմպիադայի կազմակերպիչներին մեղադրել է խաղերը որպես գործիք օգտագործելու համար «մարդկային բնությունը ապականելու» և ընտանեկան արժեքները ոչնչացնելու համար:
Իր խոսքում Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան «ոչ մի քայլ հետ չի կանգնի» Էգեյան և Միջերկրական ծովերում իր շահերի պաշտպանությունից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբ...
ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել և շրջանցել ՌԴ-ն, Չինաստանը
ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով...
Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքե...