Իսրայելը ՆԱՏՕ-ին կոչ է անում վտարել Թուրքիային Էրդողանի սպառնալիքների ֆոնին
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը կոչ է արել ՆԱՏՕ-ին բացառել Թուրքիային այն բանից հետո, երբ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հրեական պետությանը պատերազմով, գրում է The Times of Israel-ը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելը գրավելու սպառնալիքների, ինչպես նաև նրա վտանգավոր հռետորաբանության ֆոնին արտգործնախարար Իսրայել Կացը հանձնարարել է դիվանագետներին շտապ սկսել աշխատանքը ՆԱՏՕ –ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջելով նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից», - գրում է պարբերականը։
Հուլիսի 28-ին Էրդողանը սպառնացել էր թուրքական զորքեր մտցնել Իսրայել։
«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, մենք նրանց (Իսրայելի) հետ նույնը կանենք», – ասել է Թուրքիայի նախագահը տեղի հեռուստատեսության եթերում:
Հետագայում այդ հայտարարությունը վերածվեց մեղադրանքների և վիրավորանքների շարքի։ Մասնավորապես, Կացը Էրդողանին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին սպասում է Հիտլերի ճակատագիրը:
Էրդողանն ավելի վաղ բազմիցս քննադատել էր Իսրայելին Գազայի հատվածում իր իրականացրած գործողության համար, որի արդյունքում հսկայական վնաս է հասցվել անկլավի քաղաքացիական ենթակառուցվածքին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
«Առաջին անգամ բացահայտ խոստովանեց, որ Թուրքիան է օկուպացրել ԼՂ-ն»․ Լապշինը՝ Էրդողանի հայտարարության մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությ...