Եվրոպական խորհրդի նախագահի նամակը՝ Ալեն Սիմոնյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին եւ ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը:
«Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը:
Եվրախորհրդարանն ընդունում եւ ողջունում է այն փաստը, որ Հայաստանը վճռականորեն ընդգծել է Եվրոպական միության հետ հարաբերություններն ընդլայնելու եւ դրանց առաջնահերթություն տալու իր ցանկությունը: ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնեցված նոր օրակարգը, ինչպես նաեւ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը մեր ընդլայնված հարաբերությունների վառ ապացույցն են:
Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն կունենա վերսկսել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ` վերջինիս առաջիկա հիմնադիր ժողովից հետո, երբ նորընտիր պատգամավորները կստանձնեն իրենց պաշտոնները: Վստահ եմ, որ սա առանցքային հարթակ կապահովի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբ...
«Առաջին անգամ բացահայտ խոստովանեց, որ Թուրքիան է օկուպացրել ԼՂ-ն»․ Լապշինը՝ Էրդողանի հայտարարության մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությ...
ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել և շրջանցել ՌԴ-ն, Չինաստանը
ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով...