ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրդողանը սպառնացել է ներխուժել Իսրայել, ինչպես դա արեց Ղարաբաղում և Լիբիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ներխուժել Իսրայել՝ Պաղեստինը պաշտպանելու համար։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա դա անել Պաղեստինի հետ։ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտավ Ղարաբաղ և Լիբիա։ Մենք նույնը կանենք նրանց հետ։ Սա չանելու պատճառ չկա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում կուսակցական ժողովի ժամանակ, հաղորդում է Haber հեռուստաալիքը։
Ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին համեմատել է մահապատժի ենթարկված Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի հետ։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պետք է հիշի, թե ինչ կատարվեց Իրաքում և ինչպես ավարտվեց այդ ամենը»,- նրա խոսքերն է մեջբերում Times of Israel-ը։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը խայտառակություն է անվանել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խայտառակություն էր։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեք չի մոռացվի. Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բայդենին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «Իսրայելի հետ բարեկամության» և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում տարածվել է Քամալա Հարիսի մասնակցությամբ պարի տեսանյութը
Սոցցանցերի ամերիկյան տիրույթում մեծ տարածում է ստացել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի մասնակցությամբ տեսանյութը, որում քաղա...