ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են՝ քանի պատժամիջոց են կիրառել Հավաքական Արևմուտքի երկրները
Հավաքական Արևմուտքի երկրները մոտ 20 հազար պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի տնտեսության դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Ռուսաստանի նկատմամբ արդեն կիրառվել է մոտ 20 000 տարբեր սահմանափակող պատժամիջոցներ։ Ըստ էության, պատժամիջոցներ դրանք անվանել չի կարելի, քանի որ պատժամիջոցները լեգիտիմ միջոց են, որը սահմանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ դրանք միակողմանի սահմանափակող միջոցներ են», - ասել Է դիվանագետը։
Պանկինի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառման չդադարող գործընթացն ուղղված է նրան, որ Ռուսաստանը թուլանա:
«Այդ հաշվարկն արդարացված չէ, չնայած այն հանգամանքին, որ նման հաշվարկներն ապահովվում են ապատեղեկատվության հզոր արշավով, որն իրականացվում է այսօրվա տարաբնույթ միջոցներով»,- հավելեց փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
«Առաջին անգամ բացահայտ խոստովանեց, որ Թուրքիան է օկուպացրել ԼՂ-ն»․ Լապշինը՝ Էրդողանի հայտարարության մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությ...