Այս ռեժիմի մեղադրանքներն այլոց հասցեին լսելի չեն լինի․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կարծում է, որ Իսրայելը փորձում է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը «Գազայի հատվածում ռազմական հանցագործություններից»՝ մեղադրելով շիական «Հեզբոլլահ» շարժմանը Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակման մեջ։
«Սիոնիստական ռեժիմը բարոյական իրավունք չունի դատողություններ անել Մաջդալ Շամս շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, այս ռեժիմի մեղադրանքներն այլոց հասցեին լսելի չեն լինի», - ասել է դիվանագետը:
Քանանին «վճռականորեն նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմին Լիբանանի դեմ ցանկացած նոր արկածախնդրության դեմ՝ Մաջդալ Շամսում տեղի ունեցած միջադեպի պատրվակով»: Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտպանել Լիբանանը Իսրայելի ցանկացած ոտնձգություններից, որը հղի է տարածաշրջանում լայնածավալ պատերազմով:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը «ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել Գազայի հատվածում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինցիների դեմ 10 ամիս շարունակվող հանցագործություններից հետո Իսրայելի ռեժիմին մշտապես զինելու եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին ամերիկյան Կոնգրեսում ծափահարություններով դիմավորելու փոխարեն գործել միջազգային եւ բարոյական պատասխանատվության համաձայն եւ թույլ չտալ Սիոնիստական ռեժիմին նոր հրդեհ հրահրել, որի բոցը կվերածվի Իսրայելի դեմ»: