ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարձակումից 23 տարի անց Երկվորյակ աշտարակների փլուզման նոր կադրեր են տարածվել
Սեպտեմբերի 11-ին Երկվորյակ աշտարակների փլուզման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության նոր կադրեր են հայտնվել համացանցում։
Ճապոնացի լուսանկարիչ Քեյ Սուգիմոտոն YouTube-ում հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների կործանման տեսանյութը, որը նկարահանվել է պրոֆեսիոնալ տեսախցիկով:
«Սրանք այն կադրերն են, որոնք ես նկարահանել եմ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի փլուզման ժամանակ։ Նկարահանվել Է Նյու Յորքի Սենթ Մարքս Փլեյս փողոցի 64 տան տանիքից Sony VX2000 տեսախցիկով՝ հեռակոնվերտերով», - գրել է նա։
Տղամարդը խնդրել է տեսանյութն օգտագործել միայն «պատմական արխիվային նպատակներով»։
Կադրերում մանրամասն երեւում է, թե ինչպես են աշտարակների տանիքներից սեւ ծխի քուլաներ բարձրանում, իսկ հետո երկու շենքերն էլ փլվում են։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան «Ալ Քաիդա» իսլամիստական խմբավորման 19 զինյալներ գրավեցին չորս ուղևորատար ինքնաթիռ: Երկու Ինքնաթիռ ահաբեկիչներն ուղղել են Երկվորյակ աշտարակների վրա, որոնք գտնվում են Նյու Յորքի Մանհեթենի հարավային մասում: Եվս մեկը մխրճվել Է Պենտագոնի շենքի մեջ, չորրորդ ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում։
Բացի 19 գրոհայիններից, հարձակումների հետևանքով զոհվել է 2977 մարդ, ևս 24-ը անհետ կորել են: Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ էին։ Ահաբեկչությունը զոհերի թվով պատմության մեջ ամենախոշորն է դարձել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է
Քիչ առաջ Գյումրիում գտնվող հայ կինոյի հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է: Տեսանյութը՝ բլոգեր Ռաֆիկ Համբարձումյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է․ Աղստև գետի վարարման հետևանքները
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է: Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ջրհեղեղ»՝ Օպերայի շենքում
ArmLur.am-ին փոխանցել են տեսանյութ, որտեղ երևում է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստը գերլարված է․ վկայի պատասխանները հունից հանում են ծնողներին
Սևանի դատարանում այսօր հարցաքննվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկա Արսե...