Պենտագոնը հաշվապահական սխալ է թույլ տվել. Կիեւին մլրդ դոլարների օգնություն չի հասել
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ սխալներ է հայտնաբերել Ուկրաինա ուղարկված զինամթերքի, հրթիռների և այլ սարքավորումների hաշվարկներում:
Այժմ Վաշինգտոնը կարող է լրացուցիչ 2 մլրդ դոլարի սպառազինություն ուղարկել, գրում Է Reuters-ը։
«Աուդիտորները շտկել են հաշվապահական սխալը մատակարարման hաշվարկներում: Օտարերկրյա օգնության մասին օրենքում արժեքի անորոշ սահմանումը և գնահատման հատուկ ցուցումների բացակայությունը հանգեցրել են ռազմական օգնության հաշվետու արժեքի անհամապատասխանության: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 2 մլրդ դոլար օգնություն է գտել Ուկրաինայի համար։ Աուդիտորներն ուղղել են մատակարարումների հաշվարկներում հաշվապահական սխալը», - ասված է հաղորդագրության մեջ։
Պենտագոնում հայտնել են ԱՄՆ-ի հաշվեքննիչ պալատին, որ ևս մեկ սխալ է հայտնաբերվել՝ կապված 2 մլրդ դոլար ուռճացված տեղեկատվության հետ: Արդյունքում Ուկրաինա կարող է ուղարկվել լրացուցիչ 2 մլրդ դոլար սպառազինություն՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից հավանության արժանացած օգնության ծավալը բարելավելու համար։
ՌԻԱ Նովոստին էլ գրում է, որ ԱՄՆ կառավարության Հաշվիչ պալատը հաշվարկել է Ուկրաինային ռազմական օգնության հաշվարկի ժամանակ բազմիցս թույլ տրված սխալները. դրանց ընդհանուր գումարը հասել է 8,2 մլրդ դոլարի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հ...