ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների ծախսերի մասին
Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հիմնական ծախսերը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը ՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը ՝ կապված հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի «Արծիվ գործընկեր – 2024» (Eagle Partner 2024) զորավարժությունների ֆինանսական բաղադրիչի հետ։
Նշենք, որ զորավարժություններում ներգրավվել էին նաև ամերիկյան զրահամեքենաներ, այդ պատճառով հետաքրքրվել էինք, թե ով է իր վրա վերցրել ծանր տեխնիկայի տեղափոխման և շահագործման ծախսերը։
Թե հայկական կողմն ընդհանուր առմամբ որքան է ծախսել զորավարժությունների անցկացման վրա, ՊՆ-ից չեն պարզաբանել` նշելով, որ տեղեկությունը պարունակում է պետական և ծառայողական գաղտնիք։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-24-ը Հայաստանում «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացվեցին, որոնց մասնակցում էին Հայաստանի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից տարածած հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունն...
Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում. պարզաբանում ԱԳՆ-ից
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձ...
ՀՀ պատվիրակների մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են
Մարգարայի նոր վերանորոգված անցակետում այսօր նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հ...
Ինչ են պայմանավորվել Ռուբինյանը և Քըլըչը. ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռ...