Եկել է խաղաղության համաձայնագիր կնքելու ժամանակը. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն
Լուիս Բոնոն ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները քննարկվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը։ Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ նախօրեին Պետդեպարտամենտի ՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հանդիպել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։
«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,–նշել են ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Լուիս Բոնոն Հայաստանում էր եկել այս տարվա մայիսի վերջին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հ...