«Շատ սխալ և վտանգավոր քայլ է»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ-ին օգնություն ուղարկելու ԵՄ որոշմանը
Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը՝ Ֆրանսիայի կողմից նույն երկիրը «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայով և «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու քայլերից հետո, շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Եվրամիության նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ են և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին:
«Հիշատակված ռազմական օգնությունը և ապագայում նման օգնության ավելացման կոչերը կծառայեն Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը, որը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի հանրապետության տարածքի մի մասը և ներկայումս չի հրաժարվում մեր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններից, ինչպես նաև տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեությունից։
Մեր կատեգորիկ բողոքն ենք հայտնում Եվրամիության խորհրդի այս որոշման դեմ և ակնկալում ենք օգնության մասին թափանցիկ տեղեկատվության տրամադրում։
Եվրոպական Միությունը պետք է վերջ դնի տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը նպաստող նման քայլերին և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը այլընտրանք չկա: Հակառակ դեպքում Եվրամիությունը կկիսվի Հայաստանի կողմից կայունության խախտմանն ուղղված ցանկացած հնարավոր սադրանքի պատասխանատվությունը»,-նշել են երկրի ԱԳՆ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմից հնչող կեղծ լուրերի մասին
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել։ «Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկ...
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն դիմել է աշխարհի հայերին
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առաջարկում է ամբողջ աշխարհի հայերի համախմբվել և մեդիա ար...