Քաղաքականություն

Իրանում Ռուսաստանի մասնակցությամբ ռազմածովային զորավարժություններ են սկսվել

Իրանում Ռուսաստանի մասնակցությամբ ռազմածովային զորավարժություններ են սկսվել

Կասպից ծովում Իրանի տարածքային ջրերում այսօր մեկնարկել են ծովային անվտանգության ապահովման համատեղ զորավարժություններ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նախաձեռնությամբ և Կասպից ծովում ներկա բոլոր ծովային մարմինների ջանքերով մի քանի գործողությունների շրջանակներում:


Զորավարժությունների առաջին փուլում այսօր Կասպից ծովում հրդեհաշիջման գործողություն է իրականացվել:


Զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Հասանիի խոսքով՝ այսօր տեղի է ունեցել զորավարժությունների փուլերից մեկը, որի ընթացքում Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերը մշակել են առեւտրային նավի վրա հրդեհի մարումը, տուժածների փրկությունը եւ հետեւանքների վերացումը՝ նախապես պատրաստված սցենարով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250