ԱՄՆ-ն միջուկային ռմբակոծիչներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանի մոտ
Ամերիկայի Միացյալ Նահանգները երկու միջմայրցամաքային միջուկային ռմբակոծիչ է տեղակայել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 57-րդ ավիաբազայում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու: Այս մասին ասվում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ։
Ռումինիայի ավիաբազայում B-52 Stratofortress ռմբակոծիչները գործելու են ԱՄՆ ռազմաօդային ուժերի 20-րդ էքսպեդիցիոն ռմբակոծիչ էսկադրիլիայի կազմում: Դրանք նաև փոխգործակցելու են ՆԱՏՕ-ի ուժերի հետ։
Այս ռմբակոծիչները կմասնակցեն Bomber Task Force Europe գործողությանը:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները գործում են Ռումինիայում:
Նախքան ռումինական ավիաբազա ռմբակոծիչների ժամանումը, ամերիկյան B-52-ները Ռումինիայից և Ֆինլանդիայից կործանիչների ուղեկցությամբ համատեղ թռիչք են իրականացրել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմից հնչող կեղծ լուրերի մասին
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել։ «Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկ...
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն դիմել է աշխարհի հայերին
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առաջարկում է ամբողջ աշխարհի հայերի համախմբվել և մեդիա ար...