Windows-ի խափանումն ազդել է շուրջ 8,5 մլն սարքի վրա
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային խափանումը, որը կապված էր CrowdStrike կիբերանվտանգության ընկերության աշխատանքի հետ, ազդել է Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի մոտ 1%-ի, ասել է Microsoft-ը: Ընկերության հաշվարկներով՝ խոսքը մոտ 8,5 միլիոն սարքի մասին է։
«Չնայած տոկոսը փոքր էր, սոցիալական և տնտեսական զգալի ազդեցությունը ցույց է տալիս, որ CrowdStrike կիբերանվտանգության ծրագրերը օգտագործվում են կարևոր ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից», - ասվում է Microsoft-ի բլոգում:
Ամերիկյան կորպորացիան նշել է, որ միջադեպն ուղղակիորեն չի առնչվում Microsoft-ի աշխատանքին, քանի որ խնդիրն առաջացել է ծրագրային ապահովման թարմացման պատճառով։ Այնուամենայնիվ, կորպորացիան աշխատել է լուծել խնդիրը, քանի որ այն ազդել է իր համակարգի վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին, աշխարհի բազմաթիվ ընկերություններ լուրջ խնդիրներ ունեցան Windows-ի պատճառով: Խափանումը հանգեցրեց հազարավոր չվերթների հետաձգման ամբողջ աշխարհում, խնդիրներ առաջացան ֆոնդային բորսաներում, բանկերում, հիվանդանոցներում և հեռուստաալիքներում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արև...
Խուլիգանություն բազմաթիվ անձանց մասնակցությամբ և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրում՝ Կոտայքի մարզում. վեց անձ ձերբակալվել է. ՔԿ
2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հո...
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք: Այս մասին այսօր՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղում, ասել է «Տավուշը հանուն հայրեն...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. փաստաբանն ահազանգում է. Armlur
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն...