Հասարակություն Կարևոր

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք: Այս մասին այսօր՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղում, ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև…

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք: Այս մասին այսօր՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղում, ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։


«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։ Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք»,-ասել է նա։ Բագրատ Սրբազանը նաեւ նշել է, որ բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ այսօր մենք Կառավարություն չունենք:


«Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիևն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել: Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,- ասել է նա։


Բագրատ Սրբազանը նաեւ ցավակցություն հայտնեց ոստիկաններին նշելով. «ըստ լուրերի՝ Գառնիում ու Աբովյանում քաղաքացիական անձինք կարողացել են մի տեղ ոստիկանապետին ծեծել, մյուսում՝ քարշ տալ փողոցում։ Իսկ ոստիկանները կարողանում են միայն խաղաղ ու քաղաքակիրթ մարդկանց վրա ուժ բանեցնել»։


Նմանատիպ հոդվածներ

Խուլիգանություն բազմաթիվ անձանց մասնակցությամբ և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրում՝ Կոտայքի մարզում. վեց անձ ձերբակալվել է. ՔԿ

2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հո...

18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. փաստաբանն ահազանգում է. Armlur

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250