18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. փաստաբանն ահազանգում է. Armlur

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն ինչ գլխիվայր է շրջվել։

Հայտնել էինք, որ հուլիսի 18-ին միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահները ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։

Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին. նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել փախուստն ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան` մեքենայից կախված վիճակում, 20 մետր քարշ տալով վարել են մեքենան. իսկ Գառնու ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել, կան մեծ թվով ձերբակալվածներ։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Armlur.am-ին միանգամայն այլ իրականություն է ներկայացրել։

«Ես այս պահին դեռեւս ներկայացնում եմ մեկ անձի շահեր, որը միջադեպին ներկա է եղել եւ ծեծի է ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժնի պետի կողմից։ Ըստ քաղաքացիների հայտնած հանգամանքների` ոստիկանության պաշտոնյաները` առանց համազգեստի, 4-5 ավտոմեքենաներով եկել մոտեցել են քաղաքացիներին, ինչ-որ ահազանգ ունենալով դեպքի կապակցությամբ, իբրեւ թե վիճաբանության նախապատրաստության մասին։

Մասնավորապես, սկսել են այդ ընթացքում նաեւ ծեծի ենթարկել, ավտոմատ հրազեն են գործադրել քաղաքացիների վրա։ Ըստ քաղաքացիների՝ ոստիկանապետն է կրակահերթ արձակել` առանց ներկայանալու ու առանց ներկայացնելու` իրենք ովքեր են, եւ քաղաքացիների մեջ տպավորություն է եղել, թե ինչ-որ խմբավորման կողմից հարձակման են ենթարկվում։

Ակնհայտորեն, վիճաբանության ժամանակ ոստիկանների կողմից դաժան ու բիրտ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, սակայն, սովորույթի համաձայն, բերման են ենթարկել քաղաքացիներին ու արդյունքում քրեական վարույթը նախաձեռնել են քաղաքացիների նկատմամբ ու նրանց են թիրախավորել»։

Հարցին, թե, ըստ լուրերի, ոստիկանության Աբովյանի բաժնի պետին 20 մետր մեքենայով քաղաքացիները քարշ են տվել, ի պատասխան` Ասլանյանը ասաց. «Նման բան չի եղել, հակառակը` անգամ դիմումներ են ներակայացվել նախաքննական մարմնին, որ ներկա անձանցից մեկին` 2-րդ կարգի հաշմանդամին, հարվածել է երկու անգամ` մեկ անգամ բռունցքով, իսկ մյուսը ավտոմատի խզակոթով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն սույն միջադեպի հետ կապված տեղեկացրել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ Վեց անձ ձերբակալվել է: 




Պատահարներ