Վաղվանից մեր կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան
Վաղվանից մեր կորած ամառը վերադառնում է Հայաստան:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երեւանում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կլինի +31+33
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արև...
Խուլիգանություն բազմաթիվ անձանց մասնակցությամբ և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրում՝ Կոտայքի մարզում. վեց անձ ձերբակալվել է. ՔԿ
2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հո...
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք: Այս մասին այսօր՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղում, ասել է «Տավուշը հանուն հայրեն...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. փաստաբանն ահազանգում է. Armlur
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն...