Ֆրանսիան որոշ ռուս լրագրողների թույլ չի տվել ներկա գտնվել Օլիմպիական խաղերին

Ֆրանսիան որոշ ռուս լրագրողների թույլ չի տվել ներկա գտնվել Օլիմպիական խաղերին՝ վախենալով լրտեսներից: 


Ֆրանսիայի իշխանությունները մերժել են ռուս լրագրողների որոշ խնդրանքներ՝ լուսաբանելու Փարիզի Օլիմպիական խաղերը։ Անուններ չեն նշվել: Ինչպես պարզաբանել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը, իշխանությունները զգուշանում են լրտեսությունից և կիբերհարձակումներից։


Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինները ստուգել են 960 հազար դոսյե՝ Օլիմպիական խաղերում աշխատանքի ընդունվելու համար։ Ընդհանուրը՝ 4300 մարդու չեն թույլատրել, որոնք կամավորներ են, մարզադաշտի աշխատողներ, մարզական պատվիրակությունների ներկայացուցիչներ։ Մոտ 100 մարդ էլ թույլտվություն չի ստացել լրտեսության կասկածանքի պատճառով, մասնավորապես Ռուսաստանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից, ինչը Դարմանենը հրաժարվել է պարզաբանել։


Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը մեկնարկում են Փարիզում հուլիսի 26-ին և ավարտվում օգոստոսի 11-ին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ է տվել 15 ռուս և 17 բելառուս մարզիկների չեզոք կարգավիճակով մասնակցել խաղերին։



Պատահարներ