Այնտեղ ամեն մեկը կարծում էր, թե ինքը Չերչիլն է. Վուչիչ
«Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում շատ եվրոպացի գործիչներ չհիմնավորված մտել էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերի մեջ՝ մոռանալով, թե ինչպես էր Չերչիլն աշխարհում ազդեցության գոտիները կիսում Ստալինի հետ«։
Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Այնտեղ ամեն մեկը կարծում էր, թե ինքը Չերչիլն է, բայց Չերչիլն այդպիսին՝ միակն էր: Ուզում էի նրանց հիշեցնել Յալթայի մասին, թե ում թողեց Չերչիլը Եվրոպայի ողջ արևելքը։ Բայց ձևացնել, թե չգիտես, ձևանալ ավելի հիմար, քան կաս՝ երբեմն դա ավելի օգտակար է քո երկրի համար։ Այս օրերին ևս տեսա և լսեցի առնվազն մեկ տասնյակ Չերչիլների», - հայտարարել է Վուչիչը։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ+» ձևաչափով անցկացված գագաթնաժողովը նվիրված է եղել պատերազմում Կիևի հաղթանակի անհրաժեշտության մասին համոզմունքի ամրապնդմանը՝ մինչև այն պահը, երբ «հարց է առաջանում՝ ուր է տանում այդ ամենը»։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-18-ին անգլիական Բլենհայմ կալվածքում, որտեղ, ի դեպ, ժամանակին ծնվել է Ուինսթոն Չերչիլը, Վուչիչն էլ է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ երկու տարի շարունակ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը երկու տարի շարունակ։Այս գերատե...
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից. Բորիս Ջոնսոն
«Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար»,-...
Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է. Կլիչկո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղ բան...
Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցությունների. Էրդողան
Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը...