Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցությունների. Էրդողան
Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանն այսօր ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ մասնակցելու «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 50-ամյակի միջոցառումներին: Թուրքիան 1974 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցածն անվանում է «խաղաղապահ գործողություն» և նշում, որ օգտագործել է իր իրավունքը՝ որպես երաշխավոր պետություն՝ կիպրացի թուրքերին պաշտպանելու համար:
«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում չափազանց անպատասխանատու քայլեր են ձեռնարկվում, որոնք վտանգում են ողջ կղզու (Կիպրոսի) անվտանգությունը: Մենք կարծում ենք, որ անընդունելի է Կիպրոսում դաշնային կառավարման կարգ ստեղծելու որոշումը: Լուծում գտնելու համար պետք է ճանաչել կիպրոսցի թուրքերի իրավունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա կարծիքով՝ Անկարայի և Աթենքի միջև երկխոսության խորացումն արդյունավետ կլինի Կիպրոսի հարցում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ երկու տարի շարունակ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը երկու տարի շարունակ։Այս գերատե...
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից. Բորիս Ջոնսոն
«Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար»,-...
Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է. Կլիչկո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղ բան...
Թրամփի իշխանության գալը վատ նորություն կլինի Ուկրաինայի համար. Բոլթոն
ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դ...