Ադրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը. լրագրող Ոսկան Սարգսյան
Ադրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը։
Այդ մասին հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
«2017թ. հունվարի 1-ի դրությամբ 887 բնակիչ ունեցող Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում:
Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի : Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991թվականից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում: Վազաշենից ստացված տեղեկատվությամբ`գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994թվականի հրադադարի հաստատումից հետ հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում»,- գրել է լրագրողը։

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արև...
Խուլիգանություն բազմաթիվ անձանց մասնակցությամբ և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրում՝ Կոտայքի մարզում. վեց անձ ձերբակալվել է. ՔԿ
2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հո...
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք: Այս մասին այսօր՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղում, ասել է «Տավուշը հանուն հայրեն...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. փաստաբանն ահազանգում է. Armlur
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն...