Մեր մոլորակը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին․ Թրամփ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համոզված է, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:
«Մեր մոլորակը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Եվ դա կլինի պատերազմ, ի տարբերություն բոլոր մյուսների», - ասել է նա։
Այս ելույթում, որը համազգային կուսակցական հավաքի գագաթնակետն էր, Թրամփը համաձայնեց նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
«Զենքերն այլևս տանկեր չեն, որոնք այս ու այն կողմ են գնում և կրակում միմյանց վրա։ Դա ոչնչացման զենք է», - ընդգծել Է Թրամփը։
Նա նշել է, որ աշխարհը միջազգային ճգնաժամ է ապրում, որը նախկինում երբեք չի զգացել։
«Պատերազմը մոլեգնում է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Հակամարտության ուրվականը կախված է Թայվանի, Կորեայի, Ֆիլիպինների եւ ամբողջ Ասիայի վրա», - հավելել Է Թրամփը։
Նա պնդում էր, որ նախագահ դառնալու դեպքում կարող է ավարտին հասցնել միջազգային բոլոր խոշոր հակամարտությունները:
«Ես վերջ կդնեմ բոլոր միջազգային ճգնաժամերին, որոնք ստեղծվել են ներկայիս վարչակազմի կողմից, ներառյալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի սարսափելի պատերազմը, որը չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ, ինչպես նաեւ Իսրայելի վրա հարձակման հրահրած պատերազմը, որը նույնպես չէր լինի, եթե ես լինեի նախագահ», - ասել Է հանրապետականը:
Նմանատիպ հոդվածներ
Կարողացանք ՀՀ կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը ՀՀ անկախացումից ի վեր․ ԻԻՀ դեսպան
Իրանը կկարողանա կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությա...
Բաքվից հայտարարել են՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Ադ...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...