Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է․ ԻԻՀ դեսպան
Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։
Այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ։ «3+3» հարթակի՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումն առաջին անգամ կայացել է Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում», - ասել է դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
Կարողացանք ՀՀ կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը ՀՀ անկախացումից ի վեր․ ԻԻՀ դեսպան
Իրանը կկարողանա կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությա...
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Բաքվից հայտարարել են՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:Ադր...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...