«ՀՀ-ն օկուպացիոն պետություն է»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Մակրոնին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը խափանելու փորձերի մեջ։
«Ցավոք, եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսակետները, որոնք արդարացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը և բացահայտ կանխակալ դիրքորոշում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ են»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:
«Ադրբեջանի ցանկացած ջանք, այդ թվում՝ նրա ռազմական ներուժի ուժեղացումն ուղղված է արդար նպատակի իրագործմանը։ Սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որն օկուպացիոն պետություն է։ Ֆրանսիայի կողմից Հայաստանին որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը, որը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, մեկ միլիոն ադրբեջանցիների վտարել հայրենի հողերից, կատարել զանգվածային սպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ, ցույց է տալիս, թե որքան անարդար է այդ երկրի քաղաքականությունը ինչպես միջնորդության շրջանում, այնպես էլ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո:
Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ հենց Ֆրանսիայի նման պետությունների քաղաքականությունը, որը չի նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, թույլ չի տվել Հայաստանին վերջ դնել ադրբեջանական տարածքների օկուպացիային, գրեթե 30 տարի շարունակ կոծկել է Հայաստանի ագրեսիան։ Հաշվի առնելով ասվածը՝ մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են տարածաշրջանում ապակայունացումը, որևէ արդյունք չեն տա»,- նշվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կարողացանք ՀՀ կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը ՀՀ անկախացումից ի վեր․ ԻԻՀ դեսպան
Իրանը կկարողանա կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությա...
Բաքվից հայտարարել են՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:Ադր...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...
ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության համար․ հարց՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտո...