«Պուտինն անօգնական կլինի». Զելենսկին ասել է, թե ինչպես կարելի է ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ինչպես կարելի է ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս մասին նա ասել է Եվրոպական քաղաքական ընկերակցության 4-րդ գագաթնաժողովի ժամանակ:
Ըստ Զելենսկու՝ հնարավորություն կա ավարտել այս պատերազմը դիվանագիտական ջանքերով և զենքի ուժով, և չպետք է կորցնել այդ հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ որքան ավելի արդյունավետ լինի ՀՕՊ-ը, այնքան ավելի անօգնական կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Որքան քիչ սահմանափակումներ ունենանք զենքի արդյունավետ օգտագործման հարցում, այնքան Ռուսաստանը կփորձի շարժվել խաղաղության ուղղությամբ։ Ռուսական օդանավակայաններից թռչում են ինքնաթիռներ, որոնք ռմբակոծում են մեր երեխաներին, քաղաքացիներին, այդ բոլոր օդանավակայանները պետք է ոչնչացվեն։ Դա կվերացնի պատերազմը շարունակելու Ռուսաստանի կարողությունը», - հայտարարել Է Ուկրաինայի առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Կարողացանք ՀՀ կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը ՀՀ անկախացումից ի վեր․ ԻԻՀ դեսպան
Իրանը կկարողանա կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությա...
Բաքվից հայտարարել են՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:Ադր...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...
ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության համար․ հարց՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտո...