Թրամփի օրոք ՌԴ-ի համար ոչ մի լավ բան չի արվել, բայց երկրների միջև երկխոսություն կար. Պեսկով
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չի արվել, նոր սահմանափակումներ են մտցվել, բայց երկրների միջև եղել է երկխոսություն։
Այս մասին գրում է kommersant.ru-ն, մանրամասնելով, որ Թրամփը հարցազրույցում ասել է, որ լավ հարաբերություններ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ուստի Ուկրաինային «պատերազմ չէր սպառնում»։
Լրագրողները Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյոք նա ծանո՞թ է Թրամփի դիրքորոշմանը հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ։ ԱՄՆ նախկին նախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հնարավորությունը՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար: Թրամփը նշել էր, որ իրեն դուր չեն գալիս պատժամիջոցները՝ որպես երրորդ երկրների վրա ազդեցության միջոց։
Պեսկովը լրագրողներին ասել է, որ ծանոթ չէ նախկին նախագահի հայտարարություններին։ Կրեմլի պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը պատժամիջոցները համարում է ոչ լեգիտիմ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։
«Պատժամիջոցները վնաս են հասցնում ոչ միայն նրանց, ում նկատմամբ կիրառվում են, այլև նրանց, ովքեր կիրառում են դրանք», - ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ես Պուտինին կասեի, որ երբեք չխցկվի Ուկրաինա. Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր նախագահության օրոք «մեզ երբեք պատերազմ չէր սպառնա», եւ նա թույլ չէր...