Ես Պուտինին կասեի, որ երբեք չխցկվի Ուկրաինա. Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր նախագահության օրոք «մեզ երբեք պատերազմ չէր սպառնա», եւ նա թույլ չէր տա, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատերազմ սկսեր Ուկրաինայի դեմ։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Bloomberg-ի հարցազրույցում։
«Մենք Պուտինի հետ լավ էինք գլուխ հանում, մենք լավ հարաբերություններ ունեինք... Նա երբեք չէր խցկվի Ուկրաինա։ Ես կասեի. «Երբեք, երբեք չխցկվես Ուկրաինա»,- հայտնել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփի կարծիքով՝ աշխարհի ներկա իրավիճակը «կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով»։ Քաղաքական գործիչն ամեն բանում մեղադրում է ընտրություններում իր մրցակցին՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին։
«Իմ օրոք պատերազմ չի եղել... Ոչ մի պատերազմ՝ ԻՊ-ից բացի։ Ես նրանց վերջը տվեցի շատ կարճ ժամանակում։ Ինձ ասում էին, որ դրա համար հինգ տարի է պետք, իսկ ինձ քիչ ժամանակ պետք եղավ, մենք նրանց հաղթեցինք... Եվ Ռուսաստանը ոչ մի տարածք չէր զավթում»,- ավելացրել է Թրամփը։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի թեկնածուն ասել է, որ մտածել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման մասին, քանի որ նման սահմանափակումների կողմնակից չէ։
Թրամփի խոսքով, եթե ԱՄՆ-ը «խելացի նախագահ» ունենա, ապա այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան, Նահանգների թշնամիները չեն լինի։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
«Շատ մարդիկ ստիպեցին պապիկիս դժոխքի միջով անցնել». Թրամփի թոռնուհին ելույթ է ունեցել
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի 17-ամյա թոռնուհին չորեքշաբթի երեկոյան բեմ բարձրացավ Հանրապետական կուսակցության ազգային համա...