ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ. Լավրով
ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել` մենք կաշխատենք, պատրաստ կլինենք աշխատել ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը, և որը, պատրաստ կլինի իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության»,-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ հենց Թրամփի օրոք է սկսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմը, բայց միևնույն ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվել է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Իշխանությունները կսկսեն սիրաշահե՞լ Ռուսաստանին. «Փաստ»
ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Զրուցակից...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...