Բայդենը նշել է այն միակ պատճառը, որը կարող է ստիպել իրեն դուրս գալ նախագահական մրցապայքարից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարող է հրաժարվել 2024 թվականի ընտրություններին մասնակցելուց, եթե նրա մոտ հիվանդություն հայտնաբերվի: Այս մասին նա ասել է Black Entertainment Television հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե ինձ մոտ ինչ որ հիվանդություն հայտնաբերվեր, եթե ինչ-որ մեկը, բժիշկները գային և ասեին, որ դուք ունեք այսինչ խնդիրը» ,-ասաց Բայդենը (մեջբերումը Fox News - ից):
81-ամյա նախագահը կարծում է, որ «Միակ բանը, որ բերում է տարիքը, մի փոքր իմաստությունն է»: Բայդենը վստահ է, որ Սպիտակ տանը իր աշխատանքի ընթացքում ցույց է տվել, որ գիտի, թե ինչպես անել այնպես, որ ավելի լավ լինի երկրի համար: «Բայց դեռ շատ բան կա անելու, և ես չեմ ուզում հրաժարվել դրանից», - ասում է ամերիկացի առաջնորդը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում նախագահի պաշտոնի թեկնածուին փոխարինելու մասին մտածել են գալիք ընտրություններում իր գլխավոր հակառակորդ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում Բայդենի ձախողումից հետո: Սակայն Սպիտակ տան գործող տերը դեռ չի շտապում թոշակի անցնել և հայտարարում է, որ պատրաստ է նոր մրցավազքի։ Հուլիսի 6-ին Բայդենը հայտարարել էր, որ չի մասնակցի ընտրություններին միայն այն դեպքում, եթե «Ամենակարող Տերը իջնի երկնքից և հրամայի դա անել»:
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ես Պուտինին կասեի, որ երբեք չխցկվի Ուկրաինա. Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր նախագահության օրոք «մեզ երբեք պատերազմ չէր սպառնա», եւ նա թույլ չէր...