Աննա Դանիբեկյանը հաստատ մեծ գումարներ է վերցրել. Հովիկ Աղազարյան
Աննա Դանիբեկյանը հաստատ մեծ գումարներ է վերցրել․ նա այդ քայլին գնացել է մտածված, հավասարակշռված։
Այս մասին 1in TV-ին տված հարցազրույցում ասել է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Կարգապահական պատասխանատվությունը Աննա Դանիբեկյանին կարող է մի փոքր սփոփանք թվալ։ Դանիբեկյանը շատ լավ գիտեր, որ իրեն այդ կարգավիճակն էին տալու։ Եվ դրանից հետո ինքն այդ քայլին է գնացել մտածված, հավասարակշռված։ Ինչքան հնարավոր էր պետք է շուտ նկատել դա։
Հաստատ նա մեծ գումարներ է ստացել դրա համար, 100 տոկոսով նա ստացել է խոշոր գումարներ։
Մեր քաղաքացինեը պետք է ներողամիտ լինեն, որ մենք նախ որպես իշխանություն չենք կարողանում կատարել այն մակարդակի խոստումներն այդ բնագավառում։
Պետք է Աննա Դանիբեկյանի ոտքերի տակ հողն այրվի աշխարհի որ անկյունում էլ ինքը լինի։
Արդարադատություն գործում է, ճիշտա ուշացված, բայց գործում է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ նա կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Դանիբեկյանը նիստին ներկա չէր
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Իշխանությունները կսկսեն սիրաշահե՞լ Ռուսաստանին. «Փաստ»
ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...