ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահափորձից հետո Թրամփն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բեմ է բարձրացել Հանրապետականների ազգային համագումարի պատվիրակների առջև, որը նրա առաջին ելույթն է մահափորձից հետո: Նրա ականջը վիրակապած է եղել։
Թրամփը ներկայացավ պատվիրակների առջև, երբ հայտարարվեց, որ նա կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածուն է։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հրաձգության պատճառով ընդհատել է հանրային ելույթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ձեռքերով պահում նրա ականջը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա ականջին կրակել են և շատ արյուն է կորցրել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հանդիսատես, ևս երկուսը ծանր վիրավորվել են: Հետագայում հայտարարվեց, որ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել, բայց կասկածյալի ինքնությունը կամ դրդապատճառները չեն բացահայտել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայից։ Հաղորդվում է, որ նա թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող արտադրական շենքի տանիքում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկո...
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան․ Պետդեպի խոսնակ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները․ Sputnik
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Sputnik Ա...