Եվրամիությունում համաձայնության հասնելն ավելի բարդ կլինի. Բորել
Եվրամիության անդամ երկրների համար ավելի դժվար կլինի համաձայնությունների հասնել Եվրոպական խորհրդարանի նոր, առավել տրոհված գումարման դեպքում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Համաձայնությունների հասնելն ավելի դժվար կլինի, բայց դինամիկան նույնն է լինելու։ Լուրջ մտահոգություն է առաջացնում անվտանգությունը։ Մենք բախվել ենք երկու պատերազմների, որոնց թեև չենք մասնակցում, բայց դրանք մեծապես ազդում են մեզ վրա: Ուկրաինայում և Գազայում հակամարտությունները գնալով ավելի դրամատիկ են դառնում», - ասել է նա։
Բորելը, որն առաջիկա ամիսներին կլքի պաշտոնը, Եվրոպային կոչ է արել լինել ավելի միասնական:
Մեկնաբանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին միջազգային այցերը՝ Բորելը հայտարարել է, որ նա իրավունք ունի հանդիպել ում հետ ցանկանա և վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն, եթե դա չի հակասում ընդհանուր ընդունված քաղաքականությանը:
Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ղեկավարը եղել էր Ուկրաինայում, Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»
Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատա...
ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների մասին
Հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ, ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, «...
«Պատմության կրկնությունն անխուսափելի է». Պեսկով
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը...
Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի...