Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սուր առճակատման փուլում են և այդտեղից դուրս գալու նախադրյալներ դեռ չեն երևում. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խորը առճակատման փուլում են, և այդտեղից դուրս գալու նախադրյալներ դեռ չեն երևում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինիի հետ զրույցում։
«Մենք հիմա գտնվում ենք խորը առճակատման, սուր առճակատման փուլում։ Այս պարույրից դուրս գալու ինչ-որ նախադրյալներ դեռ չեն երևում։ Բայց մի օր այդ ժամանակը կգա»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով՝ հնարավոր է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր եզրեր գտնեն, սակայն այժմ հիմնականում աշխատում են ռազմական դիվանագետները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը համոզված է, որ կգա այն ժամանակը, երբ դիվանագետների վարպետության կարիքը կլինի «ավգյան ախոռները» մաքրելու համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը, սակայն այս դեպքում պոտենցիալ զոհերը կլինեն եվրոպական մայրաքաղաքները։
«Միշտ էլ եղել է պարադոքսալ իրավիճակ՝ ԱՄՆ-ը տեղակայել է տարբեր տեսակի հրթիռներ, տարբեր հեռահարության, բայց ավանդաբար ուղղված մեր երկրին, համապատասխանաբար, մեր հրթիռների թիրախ են համարում եվրոպական կետերը»,- ասել է Պեսկովը։
«Պարադոքսալ իրավիճակ է․ Ամերիկան շարունակում է գումար վաստակել, Եվրոպան մեր հրթիռների թիրախում է, իսկ մեր երկիրը՝ Եվրոպայում գտնվող ամերիկյան հրթիռների թիրախում։ Մենք արդեն անցել ենք դա։ Այդ ամենն արդեն եղել է»,- զգուշացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...