Նիկոլ Փաշինյանը` Դոնալդ Թրամփի մահափորձի մասին
«Նմանատիպ բռնությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք: Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունցեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում։
Անվտանգության աշխատակիցները Թրամփին դուրս են հանել բեմից, իսկ տեսագրությունից երևում է՝ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է:
Նշվում է, որ ենթադրյալ հանցագործը սպանվել է, ինչպես նաև զոհվել է նախընտրական հավաքի մասնակիցներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Կրակոցներից հետո «Նա հաղթեց ընտրությունները». հանրապետականները` Թրամփի մասին
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը, նրա դեմ մահափորձից հետո,...