Կրակոցներից հետո «Նա հաղթեց ընտրությունները». հանրապետականները` Թրամփի մասին
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը, նրա դեմ մահափորձից հետո, մեծացել են. այս կարծիքին են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք զրուցել են Politico թերթի հետ:
«Նախագահ Թրամփը վերապրեց այս հարձակումը և հենց նոր հաղթեց ընտրություններում», - ասել է կոնգրեսական Դերիկ Վան Օրդենը:
Հանրապետականների մի մասը կարծում է, որ կատարվածը կամրապնդի նախկին նախագահին ընտրողների աջակցությունը, և նոյեմբերի ընտրություններում դա կտա իր արդյունքը:
Կոնգրեսական Թիմ Բուրշեթը հավելել է, որ մահափորձից հետո համացանցում արագորեն տարածված լուսանկարները և տեսանյութերը, որոնցում Թրամփը բռունցքը վեր է պարզել և ներկաներին կոչ է անում պայքարել, ևս կնպաստեն նրա վարկանիշի բարձրացմանը:
Միևնույն ժամանակ Politico-ն գրում է, որ Կոնգրեսի որոշ հանրապետականներ, օրինակ՝ Մայք Քոլինսը, տարածել են դավադրապաշտական անհիմն տեսություններ առ այն, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է «կարգադրել» կրակել:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում Թրամփին ակտիվ քննադատող դեմոկրատներին, ապա նրանք կատարվածից հետո դադարեցրել են նախկին նախագահի դեմ իրենց բանավոր հարձակումները: Իսկ հանրապետականները շտապել են Թրամփի վրա հարձակման պատճառ նշել հակառակ կողմի հռետորաբանությունը:
Ավելի վաղ նշել էինք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:
Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:
«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Նիկոլ Փաշինյանը` Դոնալդ Թրամփի մահափորձի մասին
«Նմանատիպ բռնությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրե...