Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է «բացահայտ ցեղասպանություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրավիճակը պատերազմ չէ, այլ «բացահայտ ցեղասպանություն»: Այս խոսքերը նա ասել է Պաշտպանության ազգային համալսարանի սպաների ավարտական արարողության ժամանակ։
«Նույնիսկ բառերն այլևս չեն բավականացնում Գազայի հատվածում տեղի ունեցած կոտորածը նկարագրելու համար։ Գազայի հատվածի գրեթե երեք քառորդը ավերակների է վերածվել։ Այն, ինչ տեղի է ունենում խաղաղ բնակավայրերի վրա Գազայում հոկտեմբերի 7-ից, պատերազմ չէ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, բացահայտ ցեղասպանություն է։
Մենք հանդես ենք գալիս Գազայում հրադադարի շուտափույթ հաստատման համար: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք մեր զրուցակիցներին հասկացրեցինք, որ Իսրայելի կառավարության վրա անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Գազայի հատվածի կարգավորման հարցում»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի և Համասի միջև լայնամասշտապ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում սկսվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան: Գազայում զոհերի թիվը մոտենում է 39 հազարի: 2023 թվականի հոկտեմբերի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 38 400 մարդ։
Մինչ օրս Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 38 443-ի։
Նույն ժամանակահատվածում անկլավում տուժել է 88 481 մարդ։
Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության, 61 պաղեստինցի է զոհվել, 129-ը վիրավորվել են իսրայելական ուժերի ռմբակոծությունների և ավիահարվածների հետևանքով գոտու տարբեր շրջաններում:
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Նիկոլ Փաշինյանը` Դոնալդ Թրամփի մահափորձի մասին
«Նմանատիպ բռնությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրե...