Արդյո՞ք Թրամփի անվտանգությունն ապահովելիս սխալներ են թույլ տրվել. ո՞վ էր մահափորձ իրականացնողը
Հետաքննությունների դաշնային բյորոյին հաջողվել է բացահայտել Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի ինքնությունը։ Նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ տեղեկությունների՝ ՀԴԲ-ն նրան համարում է մահափորձի մասնակից։ Քրուքսը, որը ծագումով Փենսիլվանիայի Բեթել պարկից էր, գրանցված էր որպես հանրապետական, ըստ ընտրողների ցուցակի: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ Բեթել պարկի օդային տարածքն անմիջապես փակվել է, հայտնում է Reuters-ը։
Ի դեպ, ամերիկյան իշխանությունները դեռ չեն կարող հստակ ասել, թե արդյոք լուրջ սխալներ են թույլ տրվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունն ապահովելու հարցում։ Այդ մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Քեւին Ռոջեքը։
«Իրականում մենք նման գնահատականներ չենք տալու, դեռ շատ բան է արվելու, որպեսզի գնահատականներ տրվեն, թե ինչ անհաջողություններ են եղել, կամ արդյո՞ք եղել են»,- ասել է նա:
Նյու Յորքի ոստիկանական վարչությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Մանհեթենում գտնվող Trump Tower-ում և Նյու Յորքի այլ տեսարժան վայրերում՝ նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնում է CBS News-ը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...